Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր մանկական լուսանկարը: Լուսանկարում նա քրոջ՝ Քորթնիի հետ է: Ըստ երևույթին, լուսանկարն արվել է Բևերլի Հիլզում, որտեղ այդ ժամանակ բնակվում էր Քարդաշյանների ընտանիքը:
Չնայած որ աղջիկները զույգ չեն՝ լուսանկարում նրանք միանման են հագնված: Նրանք կրում են 90-ականների համար նորաձև բլուզներ՝ իրենց անունների առաջին տառով, և ջինսե կիսաշրջազգեստներ: Այստեղ երևում է նաև քույրերի սերը դիմահարդարման նկատմամբ: Դատելով լուսանկարից՝ նրանք մոտ 12 տարեկան են, սակայն օգտվել են շպարի պարագաներից՝ ստվերաներկ, ստվերափայլ, շրթներկ:









































