Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 77 QM 771, Iran Khodro մակնիշի 32 ՏՍ 327 համարանիշի և Isuzu մակնիշի 321 VV 01 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ Mercedes-ը կայանված է եղել կարմիր լույսի տակ, և Խորենացի փողոցից հրշեջ ծառայության ավտոմեքենան լուսաձայնային ազդանշանները միացրած անցնելուց է եղել, երբ Վազգեն Սարգսյան փողոցից Iran Khodro մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել, բախվել հրշեջ ծառայության ավտոմեքենային, որից հետո էլ բախվել կայանված Mercedes-ին։
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապահատրանսպորատային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը։









































