Իսպանական El Mundo Deportivo հանդեսի տեղեկացմամբ՝ «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսը:
Իսպանական գրանդում վստահ են, որ կարող են ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքները, քանի որ վերջինս հանդիսանում է Պրիմիերայի երկրպագու:
Խնդիրն այն է, որ ֆուտբոլիստի պայմանագրում նշված չէ տրանսֆերի փոխհատուցման գումարը, և դորտմունդյան թիմը կարող է ցանկացած գումար պահանջել «Բարսելոնա»-ից:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային ընտրանու ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:








































