Մեքսիկայում տեղի կունենա մայաներին նվիրված Fimaya փառատոնը, հաղորդում է «Մեքսիկա-24»-ը:
Հայտնի է, որ տոնական միջոցառումը կանցկացվի Յուկատան նահանգում` սեպտեմբերի 16-22-ը, իսկ տոնակատարությունների գլխավոր կենտրոնը կդառնա Մերիդը՝ նահանգի վարչական կենտրոնը:
Փառատոնի հիմքում ընկած են տեղի բնական յուրահատկությունները ներկայացնող «բնապատկերն» ու «արտասովոր տեսարանները», որոնց պետք է ծանոթանա զբոսաշրջիկը:











































