Ծանր քաշային կարգում բռնցքամարտի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Մայք Թայսոնը հայտարարել է, որ կցանկանար մարմնավորել Օթելլոյին Վիլյամ Շեքսպիրի համանուն պիեսում:
«Ես սևամորթ եմ, ու ինչո՞ւ դուք չեք պատկերացնում ինձ Օթելլոյի դերում: Շեքսպիրի հերոսին խաղալն ինչ-որ յուրահատուկ բան է»,- ասել է Թայսոնը New York Daily News-ի հետ զրույցում:
Ընդ որում՝ գնահատելով իր ստեղծագործական կարողությունները՝ բռնցքամարտիկը հայտարարել է, որ հնարավոր է՝ իրեն անհրաժեշտ լինի անցնել դերասանական վարպետության դասեր, մինչ Օթելլոյին մարմնավորելը:
«Եթե ինձ ժամանակ տան, ես կկարողանամ պատրաստվել ինչին ուզում եմ: Չեմ կարծում, թե պատրաստ եմ հենց հիմա բեմ բարձրանալ, սակայն կցանկանայի փորձել»,- ասել է Թայսոնը:










































