Հոլիվուդյան մայրիկներն իրականում նման չեն այն մայրերին, ովքեր սայլակներով զբոսնում են այգում: Նրանց աստղային կարգավիճակը ստիպում է, որպեսզի նրանք առանձնանան ամբոխից: Ծննդաբերությունից արդեն մի քանի ամիս անց նրանք նկարահանվում են Playboy-ի համար, մի քանի տարի անց ամուսնանում են և բաց փորն ամենուր ցուցադրում: Նրանք, ովքեր ցանկանում են այդպիսին լինել, պետք է հետևեն աստղերի գործողություններին: Սկզբի համար հարկավոր է մի գրավիչ տղամարդ գտնել, որպեսզի նրանից երեխա ունենալ, ինչպես դա արեց Անջելինա Ջոլին:
Իսկ ծննդաբերելիս պետք է ընտրել ոչ թե սովորական ծննդատուն կամ նույնիսկ մասնավոր կլինիկա, այլ հատուկ հիվանդասենյակ, որը հարդարված կլինի աշխարհի լավագույն դիզայներների կողմից, ինչպես դա արեց Բեյոնսեն:
Հենց երեխան լույս աշխարհ գա, Մրայա Քերիի օրինակով, ավելի լավ է նրան ոչ թե մեկ սենյակ, այլ տան մի ամբողջ հարկաբաժին հատկացնել: Երեխայի անունը պետք է անհեթեթ և բոլորովին անհավանական լինի, ասենք՝ Հոլլի Մեդիսոնի դստեր անվան պես՝ Ծիածան Ավրորա: Եվ իհարկե, երեխայի ծնվելուց անմիջապես հետո հարկավոր է նրա լուսանկարը Twitter-ում տեղադրել:
Ինչ վերաբերում է մայրիկին, ապա նա ծննդաբերությունից արդեն 3 ամիս անց ներքնաշորով պետք է պոդիում բարձրանա, ինչպես Ալեսանդրա Ամբրոսիոն, իսկ երկու ամիս անց Մեգան Ֆոքսի պես հայտնվի կարմիր գորգին: Պետք չէ երեխային դայակներին կամ տատիկներին վստահել: Ավելի լավ է հետևել Հիլարի Դաֆֆի օրինակին և երեխային ամենուր իր հետ տանել, կամ Վիկտորյա Բեքհեմի պես փոքրիկի համար դիզայներական ջինսե տաբատներ ձեռք բերել: Իսկ ահա Ջեսիկա Սիմփսոնի օրինակով՝ առաջին երեխայի ծնվելուց հետո հարկավոր է անմիջապես երկրորդով հղիանալ: Եվ այդպես՝ չորս անգամ, ինչպես դա արեց Հայդի Քլումը:









































