Ֆրանսիայում ատիպիկ թոքաբորբի նոր վիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է 3 մարդ: Վիրուսը մոտ է սուր շնչառական համախտանիշին կամ այլ կերպ ասած՝ ատիպիկ թոքաբորբին՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես այսօր հայտարարել են տեղի իշխանությունները, բոլոր հոսպիտալացվածները ավելի վաղ շփվել են Ֆրանսիայի վարակված քաղաքացիների հետ:
«Այսօր առավոտյան մենք ունեցանք երրորդ հնարավոր վարակման դեպքը Դուե հիվանդանոցի բուժքրոջ մոտ»,- հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:
Ավելի վաղ գործակալությունը տեղեկացրել էր, որ նոր վիրուսը կարող է հայտնաբերված լինել 65-ամյա տղամարդու հետ շփման պատճառով: Վերջինս վտանգավոր վիրուսով վարակվել էր Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում: Վերադառնալով այդտեղից՝ տղամարդը ատիպիկ թոքաբորբի նշաններով տեղափոխվել էր Վալանսյենի հիվանդանոց: Դրա հետ միասին՝ ապրիլի 27-29-ը նրա հետ շփվել են երկու մարդ՝ բժիշկն ու մեկ այլ հիվանդ:
Արդյունքում՝ 65-ամյա տղամարդուն նախ տեղափոխեցին Դուեի հիվանդանոց, ապա Լիլյա համալսարանական կլինիկա: Միայն այնտեղ բժիշկները պարզեցին, որ գործ ունեն այլ կորոնավիրուսի հետ:
Դրանից հետո Լիլյայի հիվանդանոցի 3 աշխատակիցները՝ բժիշկն ու երկու բուժքույրերը, անալիզներ հանձնեցին, որոնց արդյունքները հայտնի կլինեն մոտ ապագայում:
ԱՀԿ-ի տվյալով՝ աշխարհում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 33 դեպք: Գրանցվել է 18 մահացու դեպք, որոնցից 11-ը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում:









































