Իտալիան չի կարող թույլ տալ իրեն «թուլանալ» և դանդաղեցնել ֆիսկալային կոնսոլիդացման ծրագրի տեմպերը: Նման քաղաքականությունը նպատակահարմար չէ, այդ պատճառով երկրի վարչապետ Էնրիկո Լետտան չպետք է հույսը դնի դրա վրա: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
«Իրականությունն այնպիսին է, որ երկրի կայուն ֆինանսական դիրքը վտահության երաշխիք է ներդրողների համար, առանց որոնց չկան ներդրումներ, հետևաբար՝ չկա տնտեսական աճ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Իտալիայում կայացել է Էնրիկո Լետտայի գլխավորությամբ կառավարության երդմանկալության արարողությունը: Նախարարների նոր կաբինետի առաջնային նպատակներից մեկը ֆինանսական լճացման և գործազրկության դեմ պայքարն է:









































