Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

«Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրությունը խիստ դժվարին է». ԵԱՀԿ նախագահ

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրությունը խիստ դժվարին է», – նախօրեին Վաշինգտոնում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ում նախագահող Լեոնիդ Կոժարան, ով հաշվետվություն է ներկայացրել Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովին` պաշտոնական Կիևի առաջնահերթությունների ու առաջիկա անելիքների վերաբերյալ:

Ելույթ ունենալով ամերիկացի հեղինակավոր փորձագետների ու կոնգրեսականների առջև՝ Կոժարան փաստել է, որ նախագահությունը ստանձելու առաջին իսկ օրից ինքը որոշակի քայլեր է ձեռնարկել Մերձդնեստրի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ և հանգել որոշակի արդյունքների: Ղարաբաղյան հարցում, սակայն, իրավիճակը բավական բարդ է՝ խոստովանել է Ուկրաինայի արտգործնախարարը:

«Իրադրությունը ծայրահեղ դժվարին է, մենք տեսնում ենք, որ լարվածությունը աճում է՝ երկու կողմերից արվող քաղաքական հայտարարությունների պատճառով: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը բարեկամ երկրներ են Ուկրաինայի համար, այդ պատճառով մենք չենք կարող կողմերից որևէ մեկին աջակցել, սակայն կարծում եմ, որ պատերազմին հաջորդած տասնամյակի ընթացքում հավասարակշռության որոշակի լծակներ են ստեղծվել, և իմ խնդիրն է` որպես նախագահող, ոչ թե թուլացնել այդ լծակները, այլ առաջ տանել բանակցությունները», – ասել է Կոժարան:

Հատկանշական է, որ հանձնաժողովի անդամների կողմից ԵԱՀԿ-ի նախագահողին ուղղված առաջին հարցը ևս վերաբերում էր ղարաբաղյան հակամարտությանը: «Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն այժմ հզորացնում են իրենց ռազմական ներուժը, և մեզնից շատերն են մտահոգված՝ ինչի կարող է ի վերջո այս ամենը հանգեցնել», – հարցրեց Հելսինկիի հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիսթոֆ Սմիթը:

Կիսելով վերջինիս մտահոգությունը՝ Լեոնիդ Կոժարան տեղեկացրեց, որ խնդրի կարգավորմանը նպաստելու նպատակով մտադիր է հունիսի երկրորդ կեսին մեկնել Հարավային Կովկաս:

«Հունիսի 17-20-ը կատարելիք այդ այցի ընթացքում ես մտադիր եմ ընդգծել հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև իմ աջակցությունը հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, որոնք կոչ են անում ակտիվացնել բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ», – հայտարարեց ԵԱՀԿ-ում նախագահող երկրի արտգործնախարարը:

Հելսինկիի հանձնաժողովից բացի, Լեոնիդ Կոժարան ղարաբաղյան խնդրի շուրջ այս օրերին քննարկումներ է ունեցել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ՝ կրկին ընդգծելով, որ Ուկրաինան ուզում է նոր թափ հաղորդել սառեցված բանակցություններին:

Ակնկալվում է, որ այսօր էլ ԵԱՀԿ-ում նախագահող երկրի արտգործնախարարը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում