Մոլորակների ուսումնասիրություններով զբաղվող գիտնականները վերլուծել են Լուսնի ընդերքից վերցրած նմուշների իզոտոպային բաղադրությունը, որոնք Երկիր են բերել «Ապոլոն» տիեզերանավերը: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ նրանցում և Երկրի մատերիայում ջրի մոլեկուլները ծագում են միևնույն աղբյուրից, որն, ամենայն հավանականությամբ, եղել են աստերոիդները: Այս մասին ասվում է Science ամսագրում տպագրված հոդվածում:
Մասնագետները փաստում են, որ դրանց իզոտոպների հարաբերակցությունը չի փոխվել ձևավորման պահից ի վեր: Տեյա նախամոլորակային մարմնի և Երկրի բախումը պետք է հանգեցեր նրա ջրի պաշարների գոլորշիացման և իզոտոպային կազմում լուրջ փոփոխությունների, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Դա կասկածի տակ է դնում Լուսնի ձևավորման դասական տեսությունը՝ նշում են գիտնականները:









































