Չինական Lianlian ընկերության աշխատակիցներին որպես մրցանակ տրվել են փչովի սեքս-տիկնիկներ, խոզի միս, հողաթափեր և կարաոկե այցելելու տոմսեր՝ հայտնում է rosbalt.ru-ն:
Lianlian ընկերությունը զբաղվում է բջջային ծրագրերի մշակմամբ, որոնց օգնությամբ օգտատերերը կարող են վիրտուալ սիրավեպեր ունենալ:
Ինչպես պարզաբանել է ընկերության ղեկավարությունը՝ ռետինե կանայք պատրաստված են հատուկ Lianlian-ում աշխատող միայնակ տղամարդկանց համար:
Հարկ է նշել, որ Չինաստանում ռետինե կանայք տարածված են: Մասամբ դա կապված է այն բանի հետ, որ շատ չինացիներ աշխատում են խոշոր մեգապոլիսներում և միայն հանգստյան օրերին են տուն գնում, իսկ դավաճանել իրենց կանանց չեն ցանկանում:










































