«Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտնում է, որ Ալեքս Ֆերգյուսոնի հրաժարականի հետ կապված ինչ-որ հանգամանքներ դեռևս անհայտ են: Ռումինացի մասնագետի կարծիքով` շոտլանդացին հեռանում է ոչ թե առողջական վիճակի պատճառով, այլ ինչ-ինչ հանգամանքների բերումով ստիպված է այդ քայլին գնալ:
«Ինձ թվում է, որ Ֆերգյուսոնը ստիպված է դիմել այդ քայլին: Վստահ եմ` մեկ տարի անց նա կրկին կվերադառնա: Տեսնենք, թե ինչ բացատրություններ կտա ակումբի ղեկավարությունը:
Հասկանալի է, որ առողջական առանձնապես լուրջ խնդիրներ Ֆերգյուսոնը չունի: Ինչևիցե, մինչև չհրապարակվի «Յունայթեդ»-ի բացատրությունը, չենք կարող կռահել, թե ինչ է պատահել»,- ասել է Լուչեսկուն:








































