«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ իր ակումբը հետաքրքրված է «Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանիի և «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիի ծառայություններով:
«Խոսքը երկու տաղանդավոր ֆուտբոլիստների մասին է: Էլ-Շարավին ավելի երիտասարդ է, նրան մեծ ապագա սպասվում:
Բարդ է ասել, թե նշված ֆուտբոլիստներից ում ծառայություններն են ավելի անհրաժեշտ: Ասեմ նաև, որ նրանց իրավունքները ցանկանում են ձեռք բերել բազմաթիվ ակումբներ»,- նշել է Մանչինին:






































