Ամստերդամում բացվել է աշխարհում առաջին հյուրանոցը գեյմերների համար: The Bitbag-ի հաղորդմամբ՝ հյուրանոցի 36 համարներից յուրաքանչյուրում կենվորները կկարողանան գտնել խաղերի հավաքածու և կոնսոլ: Հյուրանոցի տերը՝ Դենիել Սալմանովիչը ծրագրում է հյուրանոցը հետագայում ընդլայնել ևս 9 համարով:
The Arcade Hotel-ը գտնվում է Նիդեռլանդների մայրաքաղաքի հարավային Փեյփ շրջանում: Հարմարության համար կենվորներին հասանելի են նաև շարժական կոնսոլներ, իսկ բարում այցելուները կարող են բազմաօգտատեր խաղեր խաղալ:
Հյուրանոցի կայքում նշված է, որ սովորական 4-տեղանոց համար կարելի է վարձել 64,8 եվրոյով, նույնպիսի յուքսն արժե 92,25 եվրո, ընտանեկան սյութը՝ 108 եվրո: Նախաճաշն արժե 9 եվրո օրական 1 մարդու համար: Հանգստյան օրերին նախաճաշին մատուցվում է նաև «Արյունոտ Մերի» կոկտեյլ:









































