ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «որոշակիորեն կարոտում է» իր առաջին նախընտրական նախագահական արշավի ժամանակները, բայց չի միջամտում համակուսակից դեմոկրատների գործերին, որոնք պայքարում են Սպիտակ տանն իր տեղը զբաղեցնելու համար, և չի դիտում հանրապետական ընդդիմության շարքերում նախընտրական բանավեճերը: Այս մասին նա ասել է Politico թերթին տված հարցազրույցում:
Ինչպեսև 8 տարի առաջ, նախագահական պայքարի նախընտրական փուլում դեմոկրատների ֆավորիտը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է: Օբաման նշել է, որ իր համար վերջին հաշվով «թիվ մեկ առաջնայնությունն է, որ իրեն դեմոկրատ-նախագահ փոխարինի»:
Քլինթոնի մասին Օբաման ասել է. «Նա ի վիճակի է կառավարել (երկիրը)՝ սկսած առաջին օրվանից,- ասել է Օբաման:- Նա ավելի մեծ փորձ ունի, քան այդ պաշտոնին երբևէ հավակնած ցանկացած այլ մարդ՝ չլինելով փոխնախագահ»:
Մեկնաբանելով հանրապետականների արշավը, որոնց շրջանում հիմա առաջատարը Դոնալդ Թրամփն է, Օբաման ասել է. «Թրամփն ինչ-որ չափով (սենատոր Թեդ) Կրուզն է, շահագործում է զայրույթի և հիասթափության զգացումները», որոնք «իրապես առկա են հանրապետական կուսակցությունում և հանրապետական բազայում»:









































