Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Պետական դավաճանության մեջ մեղադրվող 4 հոգուց ոչ ոք իրեն մեղավոր չճանաչեց

Պետական դավաճանության գործով ամբաստանյալի աթոռին հայտնված չորս ամբաստանյալներից երկուսը հայր ու որդի են, իսկ մյուս երկու կանայք՝ ազգականներ։ Նրանց բոլորի դեպքում էլ, ըստ մեղադրանքի, նույն մեխանիզմն է գործել՝ նրանց հետ կապ է հաստատել մի քաղաքացի և որոշակի գումարի դիմաց առաջարկել ինֆորմացիա փոխանցել ադրբեջանական հատուկ ծառայություններին «սկայպի» կամ «օդնոկլասնիկիի» ցանցերի միջոցով։

Ըստ մեղադրանքի՝ 49-ամյա Ռաֆիկ Պապոյանը, բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած՝ Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող Սեյրան անունով ներկայացած անձի կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները՝ Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիներից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացրել նրա հետ:

Գրեթե նույն սցենարով գործել են նաև մյուսները։ Դատական նիստի ավարտին ամբաստանյալների հարազատներն ու պաշտպանները խուսափեցին պատասխանել մեր հարցերին, միայն Ռաֆիկ Պապոյանի հարազատները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բացառեցին նրա մասնակցությունը լրտեսության գործին՝ կարծիք հայտնելով, որ Ռաֆիկը թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների թակարդում կարող էր հայտնվել պատահականորեն։

Ռաֆիկի մոր՝ տիկին Ռոզայի խոսքով՝ իր որդին երկու տարի Թուրքիայում շինարարության վրա է աշխատել, բայց առանձնապես գումար չի ուղարկել ընտանիքին, միայն մեկ անգամ մի քաղաքացի է զանգել Ռաֆիկի որդուն և 750 ԱՄՆ դոլար գումար փոխանցել՝ ասելով, թե հայրն է ուղարկել։ Սակայն հիմա մեղադրանքի հիմքում հենց այդ 750 դոլարն է դրված, որի դիմաց հենց Ռաֆիկը ինֆորմացիա է փոխանցել ադրբեջանական հատուկ ծառայություններին։

Նշենք, որ ամբաստանյալներից երեքին՝ Ռաֆիկ Պապոյանին, Կարինե Ղումաշյանին, Սերգեյ Պապոյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով, այն է՝ պետական դավաճանություն, իսկ 18-ամյա Դիանա Գորոյանին, ով Կարինե Ղումաշյանի ազգականն է, ՔՕ 335 հոդվածի 1-ին մասի (հանցագործության մասին չհայտնելը) հատկանիշներով: Վերջինս, սակայն, դատարանում հայտնեց, որ իրեն այս գործի, խմբի գոյության մասին առհասարակ որևէ բան հայտնի չի եղել, որը ինքը կարող էր թաքցնել։

Դատական նիստը հետաձգվեց պաշտպաններից Սուրեն Մնացականյանի միջնորդությամբ: Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 10-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում