Տուժող կողմը չի հավատում, որ Շուշանիկ Բախշյանի մոտ առողջական այնպիսի վատ վիճակ է, որ քննչական գործողություններ չեն կարող իրականացնել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի գործով տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Մարինե Թովմասյանը:
Փաստաբանը պնդում է, որ պաշտպանական կողմը «արհեստականորեն խոչընդոտում է քննությանը» և այնպիսի իրավիճակ ստեղծում, թե իբր հիվանդ է ու քննչական գործողություններ չեն կարող կատարվել:
«Մենք փաստեր ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին և փորձում ենք հասկանալ, թե այդ ամբողջ բեմականացված իրարանցումը, իրադարձությունը ում հեղինակածն էր, որ նման վիճակ ստեղծվի ու նա տեղափոխվի հիվանդանոց: Ես գնահատում եմ այս ամենը արհեստական, որպեսզի խոչընդոտվի քննությունը, որպեսզի քննչական գործողություններ չկատարվեն», -հավելեց փաստաբանը:









































