Սիրիայում վերականգնվել է համացանցի հասանելիությունը և հեռախոսակապը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով երկրում գտնվող՝ արևմտյան մամուլի լրագրողներին:
Սիրիայի բնակչության մեծ մասը մեկ օրով զրկվել էր համացանցից և հեռախոսակապից: Google ընկերությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Սիրիայի տարածքում իր ոչ մի ծառայություն չի գործում:
Ընդդիմադիրների կարծիքով՝ համացանցի անջատումը եղել է իշխանությունների կողմից դիտավորյալ քայլ՝ տեղեկատվության արագ տարածումը կանխելու նպատակով: Մինչդեռ սիրիական պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ համացանցի անջատման պատճառը տեխնիկական է եղել:









































