Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսվորթը պաշտոնապես նշանվել են, հայտնում է starslife.ru-ն: Այդ լուրը հաստատել են զույգի շրջապատից: 23-ամյա երգչուհին և 25-ամյա դերասանը շուտով պետք է պաշտոնական հայտարարություն անեն իրենց հարաբերությունների վերաբերյալ:
Օրերս պապարացիների օբյեկտիվ է ընկել Մայլիի մատի 100 հազար դոլարանոց մատանին, որն ավելի վաղ նրան էր նվիրել Լիամը` խնդրելով նրա սիրտն ու ձեռքը:
Այն բանից ի վեր, երբ զույգը բաժանվել էր 2013 թվականին, Սայրուսը պահպանել էր մատանին, որը կրկին նրա մատին է:










































