Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը՝ որպես նավթի ու գազի խոշորագույն արտադրող, կարող է նպաստել ԵՄ-ի էներգետիկ անվտանգությանը։ Այդ մասին այսօր Շվեյցարիայի Դավոս քաղաքում հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհամմադ Նահավանդյանը:
«Իրանն օժտված է նավթի ու գազի ամենամեծ պաշարներով աշխարհում։ Այդ պաշարները կարող են օգտակար լինել էներգետիկ անվտանգության և հատկապես Եվրոպայի համար։
Մասնավորապես հնարավորություններ են բացվում գազային նախագծերի, հեղուկացված գազի նախագծերի համար»։











































