Պաշտոնական տվյալներով՝ վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո, ի զարմանս բոլորի, շփվեց լրագրողների հետ:
Տ․ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց իրեն ձայն տված և չտված բոլոր երևանցիներին: Երբ լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է այն մասին, որ ՀԱԿ-ի հաղորդումն իր ունեցվածքի վերաբերյալ գտնվում է ՀՔԾ-ում, վերջինս պատասխանեց. «էտի ո՞րն ա», ապա նշեց, որ մտածելու բան ունեն այն քաղաքական ուժերը որոնք իրենց ունեցվածքը ազնվորեն չեն հայտարարագրել:
Մանրամասները կարող եք դիտել մեր տեսանյութում:









































