Լյուիս Հեմիլթոնի նախկին ընկերուհին` Լոտա Խինտսան «Միսս Ֆինլանդիա-2013» մրցույթի հաղթող է դարձել: Գեղեցկուհին հայտնել է, որ իրականացել է իր երազանքը:
«Անհավանական է: Ես շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացին ինձ»,-ասել է Լոտան:
Նշենք, որ Խինտսան բաժանվել է «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնից: Իսկ այժմ Միսս Ֆինլանդիան հանդիպում է մեկ այլ մարզիկի` Կրիստիան Նյակյուվյայի հետ:









































