Պարզվում է, որ ծիածանաթաղանթի գույնը փոխելը միանգամայն իրական է, և դրա համար պարտադիր չէ գունավոր լինզաներ կրել, հայտնում է gogetnews.info-ն: Բավական է միայն վերանայել օրակարգը:
Չնայած ոչ մի մթերք արմատապես չի կարող փոխել աչքի գույնը, քանի որ այն գենետիկ գործոն է: Սակայն ըստ ցանկության ծիածանաթաղանթը կարելի է դարձնել ավելի մուգ կամ բաց: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը 60 օր օգտագործել համապատասխան մթերքներ:
Թեյ
Բոլորը գիտեն, որ թեյով թրջոցները հանգստացնում են հոգնած աչքերը, սակայն պարզվում է, որ այն նաև աչքի ծիածանաթաղանթը դարձնում է ավելի պայծառ:
Մեղր
Մեղրի մշտական օգտագործումը աչքերը դարձնում է ավելի պայծառ:
Սպանախ
Սպանախի մեջ պարունակող նյութերը ապահովում են աչքի ցանցաթաղանթի պաշտպանությունը հատկապես կտրուկ ազդեցություններից, օրինակ՝ պայծառ լույսից: Սպանախի մշտական օգտագործումը աչքերի գույնը դարձնում է ավելի պայծառ:
Ձուկ
Ձկան մշտական օգտագործումից աչքերի գույնը դառնում է ավելի մուգ:
Երիցուկի թեյ
Երիցուկի եփուկը նվազեցնում է արյան մեջ սթրեսի հորմոնների քանակը, ունի հակասեպտիկ ազդեցություն, ինչպես նաև աչքերին տալիս է տաք երանգ:
Ձիթապտուղ
Ձիթապտղի մեջ պարունակվող լինոլաթթուն աչքերին հաղորդում է տաք հագեցած երանգ:
Սոխ
Հետազոտությունները ցույց են տվել, որ սոխի պարբերական օգտագործումը նույնպես փոխում է աչքերի գույնը:
Ընկույզ
Օրը մի բուռ ընկույզի օգտագործումը աչքերը դարձնում է ավելի պայծառ:
Միս
Մսի մեջ պարունակվող ցինկը և մագնեզիումը ոչ միայն ամրապնդում են առողջությունը, այլ նաև նպաստում են աչքի ծիածանաթաղանթի գույն փոփոխմանը:
Կոճապղպեղ
Կոճապղպեղի պարբերաբար օգտագործումը փոխում է աչքերի գույնը` այն դարձնելով ավելի պայծառ:









































