Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Հեռուստացույց դիտելը վնասակար է, ինչպես ծխելը. Express

Եթե կա երկար և առողջ կյանքի սեփական շանսերի բարելավման հասարակ միջոց, ապա դա հեռուստացույցն անջատելն է՝ գրում է The Daily Express-ը: Թերթը հղում է անում բազմաթիվ հետազոտությունների, համաձայն որոնց՝ հեռուստացույցի պատճառած վնասը կարելի է համեմատել ծխելու կամ ճարպակալման հետևանքների հետ:

Մասնավորապես Գլազգոյի համալսարանի տվյալներով՝ երեխաները, որոնք հեռուստացույց են դիտում օրական ավելի քան 2 ժամ, առավել հակված են ասթմայի, քան նրանց հասակակիցները: Ինչպես բացատրում են փորձագետները, այդ երեխաները վարում են առավել քիչ ակտիվ կենսակերպ, ինչն էլ հանգեցնում է այդ հիվանդության:

Թերթը մեջբերում է World Cancer Research Fund-ի նախազգուշացումը, համաձայն որի՝ նույնիսկ եթե երեխաներն ամեն օր զբաղվում են ֆիզիկական վարժություններով, հեռուստացույցի, համակարգչի կամ խաղային ապարատի առջև երկար ժամեր նստելը մեծացնում է մեծ տարիքում քաղցկեղի առաջացման ռիսկը:

Ինչ վերաբերում է մեծահասակներին, ապա շատերը իրենց քնի գրաֆիկը հարմարեցնում են հեռուստահաղորդումներին, այլ ոչ թե կենսաբանական գործոններին: Այս մասին հայտնում են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները: Արդյունքում ակտիվ հեռուստադիտողները պառկում են քնելու շատ ուշ և քիչ քնում, քան անհրաժեշտ է օրգանիզմին: Ինչպես հիշեցնում են փորձագետները, եթե քունը տևում է 7-8 ժամից պակաս, ապա մարդու մոտ զարգանում է ճարպակալում և մեծանում հիվանդությունների թվաքանակը:

Եվ վերջապես, պարբերականը հղում է անում հետազոտությանը, որը հրապարակվել է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում: Հետազոտության համաձայն՝ հեռուստացույցի առջև ավելի քան 2-3 ժամ օրական նստելը սպառնում է սրտային հիվանդությունների, դիաբետի և վաղաժամ մահվան բարձր ռիսկով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում