Ֆրանսիայում ոստիկանությունը ձերբակալել է բասկյան ETA («Բասկերի երկիր և ազատություն») ահաբեկչական խմբավորման վեց անդամների: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ հաղորդագրությունը:
Նախարարության տվյալներով՝ անջատողական կազմակերպության ակտիվիստների ձերբակալության գործողությունները տեղի են ունեցել առավոտյան Ֆրանսիայի կենտրոնական և հարավային մի քանի քաղաքներում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
ETA-ն հանդես է գալիս բասկերի տարածքի անկախության օգտին, որը հողեր է ներառում Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավ-արևմուտքում: Խմբավորումը հիմնվել է 1959թ.: