Օդերևութաբանները կանխատեսում են, որ մեր տարածաշրջանում հունվարի 20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև: Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 8-12 մետրի:
Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում հունվարի 20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին սպասվում են տեղումներ: 21-ին, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:









































