«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Վայոց ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Ս. Բագրատյանին շուտով կկալանավորեն:
Հիշեցնենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ իր պաշտոնավարման տարիներին նա յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքի ապօրինի իրացումից ստացված գումարը: Մեր տեղեկություններով՝ այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի 10 միլիոն դրամի յուրացում:
Հիշեցնենք նաև, որ Ս. Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել, այն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Նա Վայոց ձորի մարզպետի պաշտոնը թողնելով դեռևս անցած տարի՝ ակտիվորեն սկսել է ծավալել բիզնես-գործունեություն:







































