ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է դասեր քաղի իր նախորդի՝ Ջորջ Բուշ-կրտսերի ռազմական փորձից, գրում է The Financial Times թերթի սյունյակագիր Ջուրեք Մարտինը:
«Պատերազմի շները դարձյալ հաչում են Վաշինգտոնում՝ 11 տարի անց այն բանից հետո, երբ նրանք կլանչեցին այնտեղ վերջին անգամ»,- գրում է հեղինակը: Նրա կարծիքով՝ այս պահին իշխանության գլուխ «շատ ուրիշ» նախագահ է: Բացի այդ, Մարտինը ենթադրում է, երկիրն արդեն գերի չէ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևանքներին: Այնուամենայնիվ, վերլուծաբանը համոզված է, որ կարևոր է համեմատել 2002թ. իրավիճակը, երբ Բուշ կրտսերի վարչակազմը պատերազմ սկսեց Իրաքում, և 2013թ-ի դրությունը, երբ Օբաման և նրա թիմը որոշում են ինչ քայլեր ձեռնարկել և արդյո՞ք ընդհանրապես որևէ բան ձեռնարկել Սիրիայում:
Հոդվածագիրն ընդգծում է, որ ներկայիս նախագահը լավ տարբերակներ չունի, և նա գիտի այդ մասին: «Նա նաև գիտի, որ հասարակությունը չի տենչում վերջին 10 տարում երրորդ պատերազմը սկսել Մերձավոր Արևելքում, և կարևոր չէ, թե որքան ազնիվ է այդ պատճառը»,- ասվում է հոդվածում:
«Ավելին,- շարունակում է հեղինակը,- Օբաման հասկանում է, որ իրաքյան պատերազմը աստվածաշնչյան մասշտաբների չափ աղետալի էր ԱՄՆ-ի, նրա հեղիանկության ու տնտեսւթյան, ինչպես նաև Իրաքի և տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ»:









































