Եվրոպական դատարանի նախագահ Կուն Լենարթսը հայտարարել է, որ փախստականների հարցում քվոտաների սահմանումը հակասում է ԵՄ տարածքում գործող օրենքներին: Այս մասին նա ասել է Neue Osnabrücker Zeitung թերթին տված հարցազրույցում:
«ԵՄ-ում գործող օրենքների համաձայն՝ յուրաքանչյուրին, ով փախստականի կարգավիճակի հավակնելու իրավունք ունի, անհրաժեշտ է շնորհել այդ կարգավիճակը: Տվյալ կետը վատ է համաձայնեցվում (ընդունվող փախստականների) որևէ կոնկրետ թվի կամ բարձրագույն սահմանի սահմանման հետ»,- հայտարարել է Եվրոպական դատարանի նախագահը Լյուքսեմբուրգում:
Նա նաև նշել է, որ վստահ է միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու ԵՄ երկրների կարողության հարցում:









































