Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու ԱԷՄԳ-ը պայմանավորվել են ամրապնդել միջուկային ոլորտում համագործակցությունը։ Այս մասին Թեհրան կատարած այցի արդյունքներով հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ Իրանն իր հերթին ցուցաբերի ամբողջական համագործակցություն. «Ես շատ կառուցողական ու դրական բանակցություններ եմ վարել փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար (Ալի Աքբար) Սալեհիի հետ։ Մենք պայմանավորվել ենք հետագայում ամրապնդել ԱԷՄԳ-ի ու Իրանի միջև համագործակցությունը»։
Նրա խոսքերով՝ միջուկային համաձայնագրի գործարկումից հետո Իրանի ու ԱԷՄԳ-ի հարաբերությունները թևակոխել են նոր փուլ. «Մենք պատարստ ենք շարունակել աշխատանքները»:









































