Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ին:
Հանդիպումն ավարտվեց Լուիս Էնրիկեի սաների ջախջախիչ հաղթանակով: «Կապտանռնագույններ»-ի կազմում աչքի ընկան Լիոնել Մեսսին, Իվան Ռակիտիչը, Նեյմարը և Լուիս Սուարեսը:
Այսպիսով, «Բարսելոնա»-ն այս հաղթանակից հետո զբաղեցրեցր Իսպանիայի ընթացիկ առաջնության աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
«Բարսելոնա»-«Ատլետիկ»՝ 6:0
1:0 Մեսսի 11մ. 7՛, 2:0 Նեյմար 31՛, 3:0 Սուարես 47՛, 4:0 Ռակիտիչ 62՛, 5:0 Սուարես 69՛, 6:0 Սուարես (82՛)



































