Ռազմական ոլորտի արդիականացման տեխնոլոգիաները Չինաստանի տրամադրության տակ են հայտնվում արդյունաբերական լրտեսման միջոցով՝ ասվում է Պենտագոնի զեկույցում:
«Չինաստանը շարունակում է կիրառել օտարերկրյա ներդրումները, կոմերցիոն համատեղ ձեռնարկությունները, ակադեմիական փոխանակությունը, հայրենադարձված չինացի ուսանողների ու հետազոտողների փորձը, ինչպես նաև պետության կողմից հովանավորվող արդյունաբերական և տեխնիկական լրտեսումը՝ ռազմական հետազոտությունների ու մշակումների խթանման և տեխնոլոգիաների մակարդակը բարձրացնելու գործում»,- նշվում է զեկույցում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ամերիկյան գերատեսչության տվյալներով՝ Պեկինն այս տարվա մարտին հայտարարել է պաշտոնական ծախսերի 10.7% աճի մասին: Այսպիսով՝ ծախսերը հասել են 114 միլիարդ դոլարի: Սակայն, ինչպես նշում է ԱՄՆ ՊՆ-ն, Չինաստանի փաստացի ծախսերը 2012-ին կազմել են 135-215 միլիարդ դոլար: Միևույն ժամանակ ԱՄՆ-ը պաշտպանության վրա ծախսել է 500 մլրդ դոլար:
«Չինաստանը շարունակում է գործունեությունը՝ ուղղված ռազմական գնումներին ու արդիականացմանը: Դա ներառում է տնտեսական լրտեսում, կոմերցիոն գաղտնիքների գողություն, արտահանման վերահսկման և տեխնոլոգիաների փոխանցման խախտում»,- ասվում է զեկույցում:









































