Մադրիդի «Ռեալ»-ը չի կարողանում մոռանալ Դավիդ դե խեային, գրում է ESPN-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ չնայած ՖԻՖԱ-ի կողմից սահմանված տրանսֆերային արգելքին՝ «Ռեալ»-ը շարունակում է բանակցել Դե Խեայի տրանսֆերի գնման հարցով և վստահ է, որ ամռանը կկարողանա ձեռք բերել իսպանացի դարպասապահի իրավունքները: Այս մասին հայտնի է դարձել գործարքին մոտ կանգնած աղբյուրից: Կայքը շեշտում է, որ «արքայական» ակումբը չի փորձելու Դե Խեայի իրավունքները ձեռք բերել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ վստահ է, որ ՖԻՖԱ-ն հանելու է սահմանած տրանսֆերային արգելքը, և այդ պայմաններում «սպիտակներ»-ը կկարողանան տրանսֆերներ իրականացնել նաև ամռանը:
Իսպանական AS-ն իր հերթին գրում է, որ «արքայական» ակումբը ցանկանում է ձեռք բերել «Վոլֆսբուրգ»-ի ձախեզրային պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի տրանսֆերը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ աղբյուրի, կազմում է 35 միլիոն եվրո:








































