ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երկուշաբթի հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի որոշումը, կապված Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայման չորրորդ փուլի հետաձգման հետ, կարող է թեթևացնել ՌԴ-ի հետ համագործակցության վերաբերյալ բանակցությունները:
«Եթե Մոսկվայում համագործակցության քաղաքական կամք կա, ապա դա կարող է ճանապարհ հարթել այն համաձայնագրի համար, որը նախատեսում է, թե ինչպես ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարող են համագործակցել ՀՀՊ համակարգերի ոլորտում»,- հայտարարել է Ռասմուսենը Եվրախորհրդարանի անդամների առաջ ելույթի ժամանակ:
Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի անհանգստությունը կապված է եղել ԵվրոՀՀՊ համակարգերի տեղակայման չորրորդ փուլի հետ:
Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայման չորրորդ փուլը նախատեսում էր միջմայրցամաքային հրթիռների որսման համակարգերի տեղակայում:









































