Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն տեղափոխության է նախապատրաստվում: Այսօր նա այցելել է գիպերմարկետ և տեղափոխության համար անհրաժեշտ գնումներ կատարել` շուրջ 200 ֆունտ ընդհանուր գումարի: Նման գնումներ կատարում են միայն մեկ դեպքում` տեղափոխության ժամանակ: Ուստի` նա կլքի «Ռեալ»-ն ամռանը: Որոշված է:
Հիշեցնենք, որ շրջանառվող բազմաթիվ լուրերի համաձայն` պորտուգալացի մասնագետի աշխատանքի հաջորդ վայրը կլինի Լոնդոնը: Մոուրինյոն կգլխավորի «Չելսի»-ն: Նրան արդեն սպասում է Ռոման Աբրամովիչը, ով խոշոր գումար է նախատեսել` տրանսֆերային գործարքներ իրականացնելու նպատակով:
«Ռեալ»-ի գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն Կառլո Անչելոտին է, չնայած մասնագետն այսօր հատնել է, որ պատրաստվում է երկարաձգել ՊՍԺ-ի հետ իր պայմանագրի ժամկետը:
.jpg)




































