Դոլարի միջին փոխարժեքը ուրբաթ օրվա մոտ 414 դրամի փոխարեն այսօր կազմել է 415 դրամ: Նախորդ շաբաթվա սկզբին այն մոտ 410 դրամ էր, այսինքն` դոլարը դարձյալ թանկացման միտում ունի:
Հիշեցնենք նաեւ, որ միջին փոխարժեքը տարբեր է դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքից: Այսօր բանկերը հաճախորդներից 1 դոլարը գնել են 414-414.5 դրամով և վաճառել 416.5-417 դրամով:










































