«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության Կրասնոդարի բաժանմունքը դիմել է մարզի իրավապահ մարմիններին՝ առաջարկելով բրիտանացի հայտնի երաժիշտ էլթոն Ջոնին ստիպել կազակական հագուստ կրել Ռուսաստան հյուրախաղերի ժամանակ:
«Պատրաստ ենք հանդուրժել սըր Էլթոն Ջոնի ելույթը Կրասնոդարում մի պայմանով, որ նա իր վուլգար հագուստը փոխարինի Կուբանի կազակների զորքերի տոնական կոստյումով, թեկուզ Ռուսաստան այցի ժամանակ»,- կոմունիստների խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Բացի այդ՝ ակտիվիստները խնդրում են իրավապահ մարմիններին ստուգել «կասկածելի վարկանիշով աստղի» համերգների կազմակերպիչների գործունեությունը:
Կասնոդարի կոմունիստները ընդգծել են, որ երաժիշտի ելույթներում տեսնում են միասեռականության քարոզ ու հայտնել են, որ «մտադիր չեն կողքից լուռ հետևել կատարվող խայտառակությանը»:







































