Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ«Փյունիկ»-«Շիրակ» հանդիպման մրցավար է նշանակվել Անդրանիկ Արսենյանը:
Նրան կօգնեն Վանիկ Սիմոնյանը և Մեսրոպ Ղազարյանը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մանուկ Ֆահրադյանը, հանդիպման տեսուչ է նշանակվել Գևորգ Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 19:00-ին, «Հրազդան» մարզադաշտում:








































