Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է համալրել Լոնդոնի «Չելսի»-ի շարքերը: Այդ մասին տեղեկացնում է Daily Star-ը:
Պարբերականը տեղեկացնում է, որ լեհ հարձակվողին «Արիստոկրատներ»-ի կազմում ցանկանում է տեսնել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ով առաջիկա ամռանը գլխավորելու է լոնդոնյան ակումբը:
Հարձակվողի տրանսֆերը գնահատվում է 25-30 մլն եվրո: Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 54 խաղ՝ խփելով 37 գոլ և կատարելով 15 գոլային փոխանցում:










































