Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կասպից ծովում գտնվող «Գյունշելի» հանքավայրում թիվ 10 խորջրյա ծովային հարթակում գրանցված հրդեհը, որն աղետ դարձավ բազմաթիվ անձանց համար, լուրջ ազդեցություն է ունեցել արդյունահանման վրա։ Այդ մասին նշված է Respublika թերթում հրապարակված Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հոդվածում։
Դրա համաձայն՝ հարթակում գրանցված բազմօրյա հրդեհը անկասկած իր բացասական ազդեցությունը կունենա առաջիկա տարվա ցուցանիշների վրա։
Նախարարն ընդգծել է, որ նավթի գնանկման հիմնական պատճառը խոշոր ուժերի միջև քաղաքական դիմակայությունն է, ինչը բացասաբար է ազդում Ադրբեջանի սոցիալ-տնտեսական կյանքի վրա։









































