Monday, 29 04 2024
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը

ՎԶԵԲ-ը 2015-ին Հայաստանում ֆինանսավորել է 14 ծրագիր

ՎԶԵԲ-ը 2015թ.-ին ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել Հայաստանում` ցուցաբերելով ուժեղ աջակցություն երկրի տնտեսությանը բարդ տնտեսական միջավայրում, որի վրա բացասաբար է ազդել տարածաշրջանային ճգնաժամը: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակից, ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է 14 ծրագիր, և այս տարվա ընդհանուր ներդ րումները կազմում են 140 մլն ԱՄՆ դոլար՝ Հայաստանում Բանկի գործունեության 24 տարիների ընթացքում աննախադեպ մակարդակ, որը հստակ վկայում է թե՛ երկրում ներդրումային հնարավորությունների և թե՛ ՎԶԵԲ-ի ֆինանսավորման բարձր պահանջարկի մասին:

ՎԶԵԲ-ի ներդրումային գործունեությունն ամենաուժեղն է եղել ֆինանսական հաստատությունների, տրանսպորտի, համայնքային ենթակառուցվածքների, արդյունաբերության, առևտրի և ագրոբիզնեսի ոլորտներում: ՎԶԵԲ-ն ունեցել է ևս մեկ ուշագրավ տարի բանկերի հետ համագործակցության ոլորտում՝ առևտրի ֆինանսավորում տրամադրելով Հայաստանի կորպորատիվ հատվածին: Իր ռազմավարությանը համահունչ, ՎԶԵԲ-ն աջակցել է տեղական բանկային ոլորտին՝ բարձրացնելով տեղական արժույթով ֆինանսավորման մակարդակը և օգնելով կապիտալի շուկաների հետագա զարգացմանը, աջակցել է նաև ոլորտի կանսոլիդացիային: Բացի այդ, ՎԶԵԲ-ը մասնակցել է Զվարթնոց միջազգային օդանավակայանի շրջադարձային միջազգային սինդիկատացմանը, որը կապահովի զգալի նոր ռեսուրսներ Հայաստանում հետագա ներդրումների համար:

Առևտրի ֆինանսավորման ոլորտում Հայաստանը դարձել է ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրից առավել ակտիվ օգտվողը՝ ստանալով ընդհանուր առմամբ 48 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն տեղական բիզնեսների համար: Կենտրոնանալով հանրային ռեսուրսների էկոլոգիապես մաքուր և կոմերցիոն եղանակով տրամադրման վրա՝ ՎԶԵԲ-ը ստորագրել է երկու մունիցիպալ ծրագիր Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ:

Երևանի կոշտ թափոնների ծրագիրը ներառում է դրամաշնորհային աջակցություն Եվրոպական միության կողմից, իսկ Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը ստացել է E5P հիմնադրամի առաջին դրամաշնորհը Հայաստանում: Մեկնաբանելով ներդրումների ռեկորդային մակարդակը, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն ասել է. «Հայաստանի համար ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու՝ ՎԶԵԲ-ի ունակությունը վկայում է մեր հաճախորդների բանկայնության և Հայաստանում ընդհանուր ներդրումային միջավայրի մասին: Դժվարին արտաքին միջավայրում մեն ք հետևողականորեն կենտրոնանում ենք ռեսուրսների հատկացման նորարարական և ռազմավարական եղանակների վրա, որոնք հավելյալ արժեք ունեն մեր ներդրումային գործընկերների և բարձր որակի բիզնեսների համար: ՎԶԵԲ-ը հետևողականորեն ապացուցել է իր՝ կայուն գործընկեր լինելը»:

2015թ.-ին ՎԶԵԲ-ը նաև հրատարակել է Հայաստանի գծով նոր՝ քառամյա ռազմավարություն, որը նպատակ ունի բարձրացնել մասնավոր հատվածի մրցունակությունը, զարգացնել կապիտալի շուկաները և տեղական արժույթով ֆինանսավորումը, շարունակել զարգացնել ենթակառուցվածքները և առևտրականացնել հանրային ծառայությունների տրամադրումը:

«Թեև 2016թ.-ը, ամենայն հավանականությամբ, դժվար տարի է լինելու, ես մի շարք նոր հնարավորություններ եմ տեսնում Հայաստանում մեր հաճախորդների բազայի մեծացման առումով, իսկ մի քանի գործարքների հեռանկարներ արդեն իսկ հասունացման փուլում են: Ընդհանուր առմամբ, ես լավատես եմ, հատկապես կապիտալի շուկայի զարգացման և մասնավոր կապիտալում ներդրումային գործունեության ընդլայնման առումով: Միևնույն ժամանակ մենք շատ գոհ ենք մեր գործընկերների, այդ թվում կորպորատիվ հաճախորդների, պետական մարմինների և դոնորների աշխատանքից. նրանք բոլորը օգնեցին 2015թ. արդյունավետ տարի դարձնել», – նշել է Մարկ Դեյվիսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում