Սատուրնի արբանյակ Տիտանի վրա հայտնաբերվել է լիճ՝ հեղուկ մեթանով: Աստղագետները լուսանկարները ստացել են Cassini տիեզերական զոնդից՝ հայտնում է Rosbalt-ը:
Լուսանկարների մանրակրկիտ ուսումնասիրությունը հաստատել է գիտնականների ենթադրությունը՝ տիեզերական օբյեկտում ծովերի և լճերի գոյության մասին, որոնցում առկա են մեթան և նմանատիպ այլ քիմիա-տեխնոլոգիական միացություններ:
Ինչպես հաղորդվել է, 1997 թվականի Cassini-Huygens առաքելությունը ուղղված է Սատուրնի, նրա օղակների և արբանյակների հետազոտությանը: 2004 թվականի հուլիսին կայանը դուրս է եկել Սատուրնի ուղեծիր: Առաքելության ավարտը նախատեսվում է 2017 թվականին:









































