Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է Գերմանիայի առաջնության առաջին խաղաշրջանի լավագույններին:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
26-ամյա հայազգի կիսապաշտպանը կայքի գերմաներեն բաժնի հարցման արդյունքում ստացել է ձայների 56, իսկ անգլերեն բաժնի հարցման արդյունքում՝ 62 տոկոսը:
Նշենք, որ աջ կիսապաշտպանի դիրքում քվեարկության էին դրված Հենրիխ Մխիթարյանի, Լերոյ Սանեի, Կինգսլի Կոմանի և Ռաուլ Բոբադիլայի թեկնածությունները:







































