Մալաթիա-Սեբաստիայի 7/04 ընտրատեղամասում հաշվարկի ժամանակ առանց քվեաթերթիկի երկու ծրար է հայտնաբերվել, որոնց մեջ սովորական թուղթ էր դրված:
Հաշվարկին ներկա ԲՀԿ և ՀՅԴ անդամները համոզված են, որ կարուսել է եղել, մաքուր քվեաթերթիկները դուրս են տարվել, և այնտեղից քվեարկված թերթիկներ են բերվել: Ներկա պահին, հաշվարկի համաձայն, այստեղ առաջատարը ՀՀԿ-ն է, երկրորդ տեղում՝ ԲՀԿ-ն:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































