Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Թուրքական ոստիկանության համար քրդերը նույնն են, ինչ ցուլի համար` կարմիր թաշկինակը

Քրդական Kurdishcenter.ru կայքում հրապարակվել է Քրդստանի համայնքների միության գործադիր կոմիտեի անդամ Ջեմիլ Բայըքի հոդվածը, որը նվիրված է Թուրքիայում քրդերի դրությանը և մասնավորապես վերջին օրերի ձերբակալությունների ալիքին.

«Երբ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) վետո դրեց քուրդ 7 անկախ թեկնածուների առաջադրման վրա, քրդերը ոտքի ելան իրենց իրավունքները պաշտպանելու համար: Դրանից անմիջապես հետո թուրքական իշխանություններն ընկրկեցին, և YSK-ը չեղյալ հայտարարեց իր դրած վետոն:

Որոշ բացառություններով, թուրքական լրատվամիջոցները ոչինչ չհաղորդեցին այդ բողոքի ակցիաների ժամանակ պատճառված հրազենային վնասվածքների և արցունքաբեր գազից տուժած քուրդ անչափահասների մասին: Բայց եթե քուրդ դեռահասը վիրավորեր թուրք ոստիկանին, ապա դա կդառնար լրագրողների գլխավոր քննարկման թեման:

Փաստորեն, թուրքական մամուլը վերջին երկու ամիսների ընթացքում ոչինչ չի հաղորդել քրդերի վրա թուրք ոստիկանների իրականացրած հարձակումների մասին: Դա խոսում է այն մասին, որ ԶԼՄ-ները վերահսկողության տակ են և ոչնչով չեն տարբերվում 1990-ական թվականների ԶԼՄ-ներից, որոնց հովանավորում էին զինվորականները: Պետական հեռուստաալիքները մշտապես զբաղված են հակաքրդական քարոզչությամբ:

Խաղաղ քաղաքացիների վրա իրականացված ցանկացած հարձակման համար թուրքական կառավարությունը մեղադրում է տուժողներին: Վարչապետ Էրդողանը մշտապես արդարացնում է ոստիկանության դաժան քայլերը: Նրա գլխավորած կառավարությունը լրատվամիջոցներին արգելում է ցուցադրել անչափահասների վրա թուրքական ոստիկանության իրականացրած հարձակումների ու պետական տեռորի մասին տեսանյութերը: Մինչդեռ եթե թուրքական ոստիկանությունը պատասխան հարված է ստանում, ապա դա դառնում է քննարկման լայն առարկա: Այդ կեղտոտ քաղաքականությունը գործում է վաղուց ի վեր:

Ոչ մի այլ երկրում ոստիկանությունը հարձակում չի գործում քաղաքային իշխանություններին պատկանող ավտոմեքենաների վրա և չի ոչնչացնում դրանք, որոնց գործառույթը ժողովրդին օգնելն է: Թուրքական ոստիկանության համար քրդերը նույնն են, ինչ ցուլի համար` կարմիր թաշկինակը: Թուրքական ոստիկանությունը քրդական քաղաքները վերածել է քրդական բանտերի»:

Հիշեցնենք, որ երեկ քրդական Firat լրատվական գործակալությունը հայտնեց, որ YSK-ի վետոյի պատճառով քրդերի բողոքի ակցիաների ժամանակ` ապրիլի19-29-ը, զոհվել է 2 մարդ, ձերբակալվել` նվազագույնը 880 մարդ, որոնցից կալանվել են 120-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում