«Միլան»-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է Sport Mediaset-ը:
Անգլիական ակումբը պատրաստ է 40 մլն եվրո վճարել 16-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց: Ակնկալվում է, որ Դոնարուման կզբաղեցնի Դավիդ Դե Խեայի տեղը, ով մտադիր է «Ռեալ» տեղափոխվել:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում իտալացին մասնակցել է 11 խաղերի և 9 գոլ է բաց թողել:






































