Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաների ու Արևելյան եկեղեցիների Զատիկը: Շնորհավորական խոսքը նա հղել է Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակի կիրակնօրյա ելույթից առաջ, հայտնում է RIA Novsoti-ն:
«Այսօր Արևելյան եկեղեցիները, որոնք ապրում են Հուլյան օրացույցով, տոնում են Զատիկը: Ցանկանում եմ մեր եղբայրներին ու քույրերին ուղղել իմ շնորհավորանքը՝ ամբողջ սրտով միանալով նրանց ուրախ ողջույնով՝ Քրիստոս հարյավ»,- ասել է Հռոմի պապը:
Բացի ուղղափառներից, Հուլյան օրացույցով Զատիկը տոնում են Արևելյան կաթոլիկ եկեղեցու հետևորդները, ինչպիսին է Ուկրաինական հունա-կաթոլիկ եկեղեցին:









































