Նոր ուսումնասիրության համաձայն՝ լիարժեք ընտանիքում դաստիարակված երեխաներն ավելի խելացի են լինում, քան այն երեխաները, որոնց միայն մեկ ծնողն է դաստիարակում: Կյանքի առաջին տարում երկու ծնողների հետ մեծացած երեխայի ուղեղի բջիջներն ավելի լավ են զարգանում: Սակայն այս չափանիշը երկու սեռերի երեխաների մոտ տարբեր է: Տղաների մոտ զարգանում է հիշողությունը և ընդունակությունը, իսկ աղջիկների մոտ՝ շարժունակությունն ու շփվելու ունակությունը: Կարծիք կա, որ երկու ծնողներով երեխաներն ավելի շատ ուշադրություն և կայունություն են ստանում:
Ամենակարևորն այն է, որ երկու ծնողներ ունեցող երեխաներն ավելի քիչ են տառապում սթրեսներից, որոնք խոչընդոտում են ուղեղի բջիջների արտադրությանը:








































