Գերմանիայի ոստիկանությունը ավելի քան 200 մարդու է ձերբակալել Լայպցիգի ծայրամասում ուլտրաաջ արմատականների կողմից կազմակերպված զանգվածային անկարգությունների գործով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երկուշաբթի երեկոյան հակաիսլամական ՊԵԳԻԴԱ շարժումը քաղաքում հակամիգրացիոն երթ է կազմակերպել, որին մի քանի հազար մարդ է մասնակցել:
Ակցիայի պատճառը դեկտեմբերի 31-ին Քյոլնում կանանց վրա հարձակումներն էին:









































