Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Ստամբուլում կայացել են թուրք-ադրբեջանական «գազային» բանակցություններ

Ադրբեջանական Apa լրատվական գործակալության փոխանցմամբ, Ստամբուլում Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ադրբեջանական գազի արտահանման ու տարանցման խնդիրը:

Քննարկմանը մասնակցել են Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը և Ադրբեջանի արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը:

Վերջինիս խոսքերով, հանդիպման արդյունքներով ստորագրվելու են մի շարք համաձայնագրեր, որոնք առնչվելու են Թուրքիային ադրբեջանական գազի վաճառքին և թուրքական տարածքով ադրբեջանական գազի տարանցմանը Եվրոպա:

Թաներ Յըլդըզն, իր հերթին, նշել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել «Շահ-Դենիզ 2» գազահանքավայրի գազի արտահանման շուրջ:

Թուրք նախարարի խոսքերով, Թուրքիան այդ համաձայնագրի շրջանակներում պարտավորվել է «Շահ-Դենիզ 2» գազահանքավայրից տարեկան գնել 6 միլիարդ խորանարդ մետր գազ:

Բացի այդ, Թուրքիան պետք է հնարավորություն ընձեռի Nabucco և այլ նախագծերի միջոցով դեպի Եվրոպա 10 միլիարդ խորանարդ մետր գազի տարանցման համար:

Պլանավորված է փաստաթղթի նախապատրաստական աշխատանքներն ավարտել առաջիկա երկու շաբաթների ընթացքում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական Akşam թերթը գրեց, որ Թուրքիան պատրաստվում է դադարեցնել ադրբեջանական գազի մատակարարումները Հունաստան. «Այսուհետ Թուրքիան Հունաստանի համար նախատեսված ադրբեջանական գազը կօգտագործի սեփական կարիքների համար: Խոսքը 750 միլիոն խորանարդ մետր գազի մասին է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում